Եվ մի օրենսգետ, մոտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո հետևից կգամ, ուր էլ որ գնաս»: Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, և երկնքի թռչունները՝ բույն, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի» (Մատթ. 8;19-20)։
Եթե բարիք ես անում, իմացիր` ում ես անում, և շնորհ կստանաս քո բարիքի համար։ Բարի՛ք արա բարեպաշտին և փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, ապա Բարձրյալից։ Բարիք չկա նրա համար, ով մշտապես չարիք է գործում և ողորմածություն չի ցուցաբերում։ Օգնի՛ր բարեպաշտին և ձեռք մի՛ երկարիր մեղավորին։ Բարի՛ք արա խոնարհին և մի՛ օգնիր ամբարշտին։
Սիրաքի իմաստությունը 12. 1-5
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մայիսի 25-ին շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի՝ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել եւ դիմում է ներկայացվել՝ նիստը հետաձգելու համար։
Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ռազմավարությունում «սխալն» այն է, որ կառավարությունը չափից ավելի մեծ վստահություն է ունեցել քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնի նկատմամբ, Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ոչ հայանպաստ հայտարարություն Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքում» վերտառությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
ՀՀ նախկին վարչապետ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է. «Այսօր կորոնավիրուսի դեպքերով ՀՀ-ում ռեկորդ է գրացվել՝ 452 դեպք։ Համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում։ Հատկանշական է, որ դեպքերի բացարձակ թվով անցանք Մոլդովայից։ 100000 բնակչի հաշվով ՀՀ-ն «առաջատար» է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։ Բացառություն է կազմում միայն Բելառուսը։
Վիրուսի տարածման դինամիկան և հիվանդանոցային ու ռեանիմացիոն հնարավորությունների սպառումը խոսում են ծայրահեղ ծանր իրավիճակի մասին (նախարար Թորոսյանի հայտարարությամբ՝ ընդամենը 32 ազատ տեղ մայիսի 24-ի դրությամբ)։
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...